Չեմ դժգոհում Վուլվերհեմփթոնի հետ խաղից. Գվարդիոլա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի՝ «Վուլվերհեմթոնի» հետ հանդիպման (1:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Լավ արդյունք է: Մենք պահեր ունեցանք, սակայն լավ խաղաց մրցակցի դարպասապահը: Մենք գիտեինք, որ «Վուլվերհեմփթոնն» այս մրցաշրջանում լավ է խաղալու:Չենք դժգոհում: Երկրորդ կեսում 5-6 լավ գրոհ ունեցանք, սակայն ինչ-որ բան չէր բավականացնում: Ագուերոյի հարվածից հետո էլ գնդակը դարպասաձողին դիպավ: Երբեմն գնդակը հայտնվում է դարպասում, երբեմն՝ ոչ:

Այս խաղում մեր խնդիրը ոչ կայուն պաշտպանությունն էր, որի արդյունքում մրցակցին պահեր ունենալու հնարավորություններ տվեցինք: Ընդհանուր առմամբ, լավ խաղ էր և պետք է արժանին մատուցել մրցակցին:

Բոլիի ձեռքով գո՞լը… Դա իմ խնդիրը չէ: Ես մրցավար չեմ: Թող Պրեմիեր լիգայի ղեկավարությունը որոշի, թե երբ է պետք օգտագործել տեսակրկնությունների համակարգը: Խաղից հետո պարզապես շնորհակալություն եմ հայտնել մրցավարին»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «BBC Sport»-ը:




Լրահոս