Շահումյան գյուղում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, ժամը 18:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Շահումյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 19:17-ին: Այրվել է տան խոհանոցը (15 քմ)՝ գույքով։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:




Լրահոս