Արմավիր-Երևան երթուղին աշխատում է բնականոն հունով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գործադուլ սկսած Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս
սերվիս» ընկերության ղեկավարության և վարորդների հետ ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի
բանակցությունների արդյունքում այսօր առավոտից Արմավիր-Երևան երթուղին
աշխատում է բնականոն հունով։

Պատկան մարմինների աջակցությամբ քայլեր են ձեռնարկվել երթուղում տեղ գտած
ապօրինությունները և անօրինական փոխադրումները կանխելու ուղղությամբ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս