ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը անմրցելի է հողամասներ ձեռք բերելու հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը անմրցելի է հողամասներ ձեռք բերելու հարցում: Գեղարքունիքի դաշնակցական մարզպետ Իշխան Սաղաթելյանի եղբայրը հայտարարագրել է, որ ունի արտադրական նշանակության մեկ շինություն, 8 հատ հողամաս, Toyota Corrola 1.8 մակնիշի մեկ ավտոմեքենա: Բացի այս, Սաղաթելյանը մեկ ընկերությունում ունի 16 հազար 670 դրամի բաժնեմաս:

Չնայած երիտասարդ տարիքին` Սաղաթելյանի դրամական միջոցները կազմում են 12 մլն դրամ, 34 հազար դոլար, 21 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 645 հազար դրամ: Նկատենք, որ նրա հայրը Գեղամավանի գյուղապետն է:




Լրահոս