Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 38,450
կմ հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝
օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, նշված ճանապարհահատվածում
տրասնպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։

Այդ ընթացքում սահմանվում են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային
հետևյալ երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների, երթուղային ավտոբուսների և թեթև
մարդատար տրանսպորտային միջոցների համար.

Ա) Մ4 (Երևան-Սևան-Իջևան) – Մ16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)- Վրաստանի սահման
ճանապարհահատվածներով
Բ) Մ3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր) – Մ8 (Վանաձոր-Դիլիջան)- Մ4 – Մ16
ճանապարհահատվածներով
Գ) Մ3 (Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Վրաստանի սահման) ճանապարհով

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի,
Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր առաջարկվում է իրականացնել հետևյալ
երթուղիներով.

Ա) Վանաձոր – Ստեփանավան – Ագարակ – Կողես – Այգեհատ – Օձուն – Ալավերդի և
Բ) Վանաձոր – Մ6 – Դսեղ – Մարց ճանապարհահատվածներով

36. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը վերանորոգվող
ճանապարհահատվածով կարող է իրականացվել ժամը 20.00-ից մինչև առավոտյան
08.00 ժամանակահատվածում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս