ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման եւ անեսթեզոլոգիայի բաժնի  աշխատակիցները  դիմում են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն ամփոփվում էր 3, ըստ էության,  հռետորական հարցերով. «Ե՞րբ պետք է հարգվի բուժաշխատողների աշխատանքը, ե՞րբ պետք է մեզ վճարվի խոստացված բարձր աշխատավարձը, ինչո՞վ են մեղավոր մեր երեխաները»: Բժիշկները նշում են, որ իրենց, տարիներ շարունակ խաբելով, համոզում են, որ շուտով բարձր աշխատավարձ կստանան, սակայն մինչ օրս իրենք շարունակում են աշխատել նույն ցածր աշխատավարձով եւ նույն ծանրաբեռնվածությամբ:  «Այդ խոստումները հնչում են նաեւ հեռուստատեսությամբ. ՀՀ առողջապահության նախարար պարոն Քուշկյանը բազմիցս հայտարարել է, որ բարեփոխումների շնորհիվ առողջապահության բնագավառի աշխատողների նվազագույն աշխատավաձը 120 հազար դրամ է, սակայն անցած տարվա հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին մենք ամսական  ստացել ենք ընդամենը 21 500 դրամ: Մեզ խոստացել էին, որ հունվարին այդ ամենը կվերանայվի: Սակայն երբ փետրվարին մենք ստացանք հունվարի աշխատավարձը, պարզվեց, որ ոչ մի բան էլ չի փոխվել կամ գրեթե չի փոխվել»,-նշված էր դիմում-բողոքում:Սոցիալական պայթյունից սարսափող կառավարությունը կես ժամ հետո նամակի հետքերով վարչապետի վերահսկողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հիվանդանոց է ուղարկել առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալին:Խնդրի կապակցությամբ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար  Շուշան Հունանյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը  2010 թվականի իր ասուլիսում  խոսել է 2011 թվականին  աշխատավարձերի բարձրացման մասին: Եւ խոսքն էլ վերաբերել է շտապօգնության բժիշկների աշխատավարձին, որը 40 հազար դրամից դառնալու է 120 000 դրամ: Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ վարչապետը առողջապահության նախարարին հանձնարարել է ըստ էության ուսումնասիրել խնդիրը ու պարզաբանում տալ ԶԼՄ-ներին:




Լրահոս