Արարատ Միրզոյանը նամակ է ուղղել Երևանում Եվրոպայի խորհդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ է ուղղել Երևանում Եվրոպայի խորհդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովային՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների մշակման և իրագործման հարցում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը ստանալու նպատակով:

Նամակում մասնավորապես ասվում է. «Երկրում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներից հետո ՀՀ նոր կառավարությունը հանձնառել է ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու պարտավորությունը՝ նպատակ ունենալով հանրային վստահություն ձևավորել ընտրական գործընթացների և համապատասխան հաստատությունների նկատմամբ:

Ընտրական օրենսդրության անհապաղ բարեփոխման անհրաժեշտության պայմաններում մենք կողջունենք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում՝ ապահովելու առաջիկա ընտրությունների պատշաճ մակարդակով կազմակերպումն ու իրականացումը»:




Լրահոս