Հրդեհ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. այրվել է 12 ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:16-ին: Այրվել է մոտ 700 քմ խոտածածկույթ, 12 չշահագործվող ավտոմեքենա և ջերմահարվել 7 խաղողի վազ:




Լրահոս