Հարց քաղաքացիներից` 1-ին կարգի հաշմանդամներ ունեցող ընտանիքը ո՞ր դեպքում կարող է ստանալ ընտանեկան նպաստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ունեմ երկու երեխա` 23 եւ 25 տարեկան: Երկուսն էլ ունեն հաշմանդամության 1-ին կարգ: Մինչեւ 18 տարեկան դառնալը ստացել են նպաստ, սակայն հիմա չեն տրամադրում: Կա՞ որեւէ տարբերակ` պետության կողմից տրամադրվի օգնություն կամ աջակցություն:

Սվետլանա Չախմախչյան (ք. Սպիտակ, Խնկոյան փողոց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
Կառավարության 25.01.2018թ. N 61-Ն որոշմամբ` 2018 թվականին ընտանեկան նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման կարգի եւ ներկայացվող փաստաթղթերի ցանկի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է միայն խմբագրություն դիմած քաղաքացուն եւ իր ընտանիքի անդամներին խորհուրդ տալ` դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն եւ հստակեցնել` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեն, թե ոչ: Հուսանք` գոնե այնտեղ վերջիններիս հնարավորինս ստույգ պատասխան կտրվի:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:   




Լրահոս