Հարց քաղաքացիներից` քաղաքացին կենսաթոշակի իր հասանելի գումարը կարո՞ղ է նախօրոք վերցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմ կենսաթոշակի գումարը նախօրոք վերցնել` 3 ամսվա կտրվածքով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ այդ գործընթացն իրականացնել: Ու՞ր պետք է դիմեմ, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, որպեսզի կարողանամ ստանալ կենսաթոշակի գումարը:

Խաչիկ Ավագյան(ք. Հրազդան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Խ. Ավագյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, անկանխիկ կամ կանխիկ եղանակով: ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ կենսաթոշակի գումարի առաջանցիկ վճարման մասին դրույթ սահմանված չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ցանկալի կլիներ, որ Խ. Ավագյանի բարձրացրած հարցը համապատասխաներ իրականությանը, և նշված տարբերակը գործածելու դեպքում կենսաթոշակառուներին գոնե որոշ չափով առավելություն կտրվեր:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:   




Լրահոս