Օգոստոսի 31-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Գնահատական կառավարության 100 օրվան. տնտեսական ռազմավարության դրույթները» թեմայով։
Բանախոսներն են՝
Ավագ Ավանեսյան, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Վահագն Խաչատրյան, տնտեսագետ
***
Օգոստոսի 31-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն հ/կ նախագահ Արթուր Աթոյանը:
Օգոստոսի 31-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Թեման՝ Ներկայիս պետական կառավարման համակարգի գործառույթները տնտեսության զարգացման և ներդրումների խթանման համատեքստում:
***
Օգոստոսի 31-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Թեման՝ Երևանի ավագանու ընտրություններ, ներկայացված դաշինքների և կուսակցությունների հնարավորություններ:
****
Օգոստոսի 31-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Բալանյանը:
Թեման՝ Ստեղծված ներքաղաքական իրավիճակ, առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններ: