
Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամաբ` հայտարարելով միջազգային հետախուզում՝ Արցախ այցելելու համար։
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Մարդու իրավունքների գծով պուրիտաններին առաջարկում եմ անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ նշված երկրի կառավարությանը»,- հավելում է նա։
Հիշեցնենք, ամերիկահայ միլիոնատեր, ինստագրամի աստղ եւ պոկերի արքա Դեն Բիլզերյանը Հայաստան կատարած այցից հետո մեկնել էր Արցախ եւ հանդիպել այնտեղի ուժայինների հետ: Նա Արցախում կրակել է տարբեր տեսակի զենքերից։