Բոլոր Մեյվեզերները թող գրողի ծոցը գնան. Մաքգրեգոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը, ով ավարտել է մարզական կարիերան, իռլանադացի մարտիկ Կոնոր Մաքրեգորին առաջարկել է մարզվել իր մարզասրահում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ հոկտեմբերի 6-ին կայանալիք մենամարտից առաջ:

Իռլանդացի մարզիկը շատ կոպիտ ձևով է հրաժարվել ամերիկացու առաջարկից.

«Բոլոր Մեյվեզերները թող գրողի ծոցը գնան, բացառությամբ Ֆլոյդ-ավագի և Ռոջերի:

Խաղաղության հույսեր մի փայփայեք»,- գրել է Մաքգրեգորը «Թվիթերի» իր էջում:

Հիշեցնենք` ուղիղ մեկ տարի առաջ Մեյվեզեր-կրտսերն ու Կոնորը մենամարտ են անցկացրել բռնցքամարտի կանոններով, որում հաղթանակ է տարել Ֆլոյդը, և որը մինչ օրս տհաճ հիշողություններ է առաջացնում Մաքգրեգորի մոտ:




Լրահոս