Համայնքների խոշորացման ծրագիրը կասեցվեց. ճակատագիրը՝ օդում կախված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ծրագիրը Հայաստանում կասեցվել է մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Բայց եւ անորոշ է` ընտրություններից հետո այն կշարունակվի, թե ոչ:

Ըստ պլանավորվածի` խոշորացման գործընթացը պետք է ավարտվի 2019 թվականին: Բայց ըստ որոշ տեղեկությունների` խորհրդարանական ընտրությունների ֆոնին համայնքների խոշորացման ծրագիրը անորոշ ժամկետով կասեցվել է, որպեսզի մեղմեն բնակիչների դժգոհությունը: Չէ որ այս ծրագիրը մարզի բնակիչների կողմից այդքան էլ ոգեւորությամբ չի ընդունվել: Ավելին` համայնքների խոշորացման ծրագրի երկրորդ փուլը քննադատեցին բոլոր նրանք, ովքեր կողմ էին գաղափարին, բայց մեկ վերապահումներ ունեին իրականացման մեթոդների հետ կապված:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս