Գյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու՝ այդ թվում՝ նշված անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում հայտնաբերվել էր 17-ամյա տղայի կախված դի: