ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը կմասնակցի քարոզարշավին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի: Նա նաև հայտնել է, որ մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավին:

«Ես մտադիր եմ օրենքով չարգելված ձևերով մասնակցել Երեւանի ավագանու քարոզարշավին:Կարծում եմ՝ շատ հետաքրքիր քարոզարշավ եւ ընտրություններ են սպասվում»,-ասել է նա:

Նա հավելեց, որ քաղաքացիները հնարավորոթյուն են ունենալու իրենց իրականացրած հեղափոխության արդյունքն ամրագրել ավագանու ընտրություններով:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 23-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս