Վթար Արմավիրի մարզում. ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Նունե Ավագյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ZR 070 համարանիշի ավտոմեքենայով, Ոսկեհատ-Հայանիստ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով, հայտնվել դաշտում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը՝ Արարատի մարզի բնակիչ, 80-ամյա Սուսիկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:




Լրահոս