Վթար Իսակովայի պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 20:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 9 շենքի մոտակայքում «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա.)  բախվել է ճամփեզրին կայանած «Opel» մակնիշի բեռնատար ավտոմեքենային (վարորդը՝ Ս. Պ.):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը. տուժածներ չկան:




Լրահոս