
ԿԸՀ նիստում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հատկացվեցին հերթական համարներ: Քաղաքական ուժերի հերթականությունը որոշվել է այբբենական կարգով՝ ըստ գրանցված ուժերի անվանումների:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարներն են.
1 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
2 «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք,
3 «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք,
4 «Երկիր Ծիրանի» կուսակցություն,
5 «Ժառանգություն» կուսակցություն,
6 «Ժողովրդական ուղի» կուսակցություն,
7 «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք,
8 «Լույս» կուսակցությունների դաշինք,
9 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն,
10 «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն,
11 «Ռեֆորմիստների կուսակցություն»,
12 «Օրինաց երկիր» կուսակցություն: