Քարահունջ գյուղում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 10 հա բուսածածկույթ և վայրի ծառեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, թիվ N զորամասից 20 զինծառայող և գյուղի 10 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին:

 




Լրահոս