Սեպտեմբերի 5-ին ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում /հասցեն՝ Սարյան 22/ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ասուլիսը, որի ընթացքում ՀՀ ՊՎԾ ղեկավարն ամփոփելու է պաշտոնավարման 100 օրը:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Անտուն կենդանիների սպանդը շարունակվում է. ի՞նչ են առաջարկում կենդանասերները» թեմայով մամլո ասուլիս:
Բանախոսներն են «Դինգո թիմի» հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը, «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, «Փրո Փոուզ» կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանը, երգչուհի և «Դինգո թիմի» կամավոր Ալին Գոյանը:
Բանախոսները կանդրադառնան «Յունիգրաֆ Իքս» ընկերության անպատասխանատու աշխատանքի հետևանքներին, երկրում թափառող կենդանիների ոհմակների ձևավորման հավանականությանը, խնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին և հավանական լուծումներին, նոր Կառավարության հետ համագործակցության, ինչպես նաև սեպտեմբերի 6-ին նախատեսվող «Խաղաղ երթ հանուն Հայաստանի կենդանիների բարօրության» միջոցառման մանրամասներին:
***
Սեպտեմբերի 5-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տնտ. գիտ. թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ ակնակալվող ներդրումների, տնտեսական զարգացման ներկա տեմպերի և հեռանկարների շուրջ:
***
Սեպտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասուլիսով հանդես կգան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը:
Սեպտեմբերի 5-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրեր «Եվրամիություն-Ասիա ԲՖԿ» հոլդինգի փոխնախագահ Սամուել Բաբյակը, Նաիրիտի նախկին տնօրեն՝ Կարեն Իսրաելյանը, Նաիրիտի համակարգող խմբի անդամներ՝ Կարինե Շահվերդյանը և Անահիտ Մանուկյանը կխոսեն Նաիրիտ գործարանի վերագործարկման հարցերով ստեղծված փորձագիտական խմբի աշխատանքներն արհեստական խոչընդոտող փաստերի մասին:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կեն
Ասուլիսին անդրադարձ կլինի նաև հայ-բրազիլական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին «Թավշյա հեղափոխությունից» հետո: