ՀՀԿ-ն կանչում է դեսպանին. Արման Զևոնդյանն այսօր կայցելի Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արատակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Արման Զեւոնդյանն այսօր կայցելի ՀՀ Ազգային ժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նորանշանակ դեսպանն այսօր հանդիպում կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Բանն այն է, որ այդպես է պահանջում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որում ամրագրված է, որ դիվանագիտական ներկայացուցիչը նշանակումից հետո կարող է հրավիրվել ՀՀ ԱԺ իրավասու մշտական հանձնաժողով` հանդիպման կամ աշխատանքային քննարկման:

Հետաքրքիր է, որ առաջին անգամ չէ, որ նոր դեսպան է նշանակվում, սակայն դժվար կլինի հիշել դեպք, երբ նշանակումից հետո նա հյուրընկալվել է խորհրդարանում: Եվ քանի որ այս դեսպանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից` Օլեգ Եսայանի փոխարեն, ՀՀԿ-ականները` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, առիթը բաց չեն թողնի օրենքին հղում անելով հանդիպում կազմակերպել:




Լրահոս