Սեպտեմբերի 6-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա տեսակապ` «Ինչպես հակառուսական պատժամիջոցները կանդրադառնան Եվրասիական միության երկրների վրա, և ինչպես է հնարավոր նվազեցնել ռիսկերը» թեմայով։

Ասուլիսի բանախոսն է Տնտեսության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկանի առաջին տեղակալ Իգոր Կովալյովը:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00-ին,  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կմեկնարկի Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության խնդիրներին նվիրված  միջազգային համաժողովը՝ կազմակերպված Մանկական բժիշկներիհայկական ասոցիացիայի, Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության Մանկական վիրաբուժության ազգային իության ևՄանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի կողմից:

Համաժողովին մասնակցելու են մի շարք մասնագետներ Ռուսաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Վրաստանից:

Միջոցառմանը ներկա կգտնվեն և բացման խոսքով հանդես կգան  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանը:

Հրավիրում ենք լուսաբանելու

Միջոցառումը կանցկացվի ԵՊԲՀ նիստերի դահլիճում, մուտքը Աբովյան փողոցից

Հարցերի դեպքում զանգահարեք

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին

Հեռախոս` ( +374 011) 621 102

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Շանթ Հարութունյանի ազատ արձակման պահանջն ու հնարավոր զարգացումները»  թեմայով։

Բանախոսներն են`

Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Վարդան Հարությունյան, իրավապաշտպան, Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ-ի ղեկավար

Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար

***

սեպտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակից (Կառավարության շենք) կմեկնարկի «Ուրախ երթ հանուն Հայաստանի անտուն կենդանիների բարօրության» միջոցառումը: Երթի մասնակիցները խնդրագիր կներկայացնեն ՀՀ Կառավարությանը և կշարժվեն Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի ուղղությամբ՝ դիմելով նաև քաղաքային իշխանություններին: Խնդրագրով կենդանասերներն ու կենդանապաշտպանները Կառավարությանն առաջարկում են տարբերակներ, որոնցով կարելի է հիմնովին լուծել ՀՀ-ում թափառող կենդանիների խնդիրը:

Միջոցառմանը ներկա կլինեն նաև հայտնի հասարակական դեմքեր իրենց ընկերակից կենդանիների ուղեկցությամբ:




Լրահոս