
Beeline-ը հայտարարում է Yandex-ի հետ իրականացվող ակցիայի երկարաձգման մասին։ «Սմարթ»,«Quatro» և «NeoMax» սակագնային փաթեթներիբաժանորդներըկշարունակեն օգտվել YandexTaxi, YandexMusic, YandexNavigator, և YandexDiskհավելվածներից` առանց ինտերնետի ծախսի մինչև 2019թ․մարտի 31-ը։
«Այս ակցիան գործարկելուց հետո մենք հասկացանք, որ այն պահանջված է մեր հաճախորդների կողմից և նրանք հաճույքով են օգտվում Yandex-ի առաջարկած հնարավորություններից՝ առավել ևս, որ դրանք չեն ենթադրում ինտերնետի համար հավելյալ ծախսեր։ Եվ քանի որ մենք շատ ենք սիրում մեր հաճախորդներին և ցանկանում ենք, որ նրանց համար մեր ծառայություններից օգտվելը լինի հնարավորինս շահավետ, մենք որոշեցինք երկարաձգել այս առաջարկի ժամկետը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։