ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավակնում ենք քաղաքային իշխանությունը ստանձնելու. Դավիթ Խաժակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի բացումը: ArmLur.am-ի հետ զրույցում շտաբի պետ Դավիթ Խաժակյանը նշեց, թե երևանցիներին ներկայացնելու են մի ծրագիր, որը հնարավորություն կտա ապրել ավելի արժանապատիվ Երևանում: Չցանկանալով բացել փակագծերը` Խաժակյանը նշեց, թե իրենց կարգախոսի տրամաբանությունը ելնելու է դաշինքի անվանումից: Իսկ, անդրադառնալով իր մրցակիցներին, Խաժակյանը չցանկացավ որեւէ մեկին առանձնացնել՝ միեւնույն ժամանակ բարձր գնահատեց իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանի շանսերը:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս