Հարց քաղաքացիներից` ո՞ր կատեգորիայի անձինք են ամբողջովին ազատվում հողի հարկ վճարելու պարտավորությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ կան ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք իրավունք ունեն հողի հարկ չվճարել: Խնդրում եմ` ասեք` ո՞ր կատեգորիայի անձինք են ամբողջովին ազատվում հողի հարկ վճարելու պարտավորությունից:

Լեւոն Ամիրգուլյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Ամիրգուլյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ հողի հարկից ազատվում են`
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաեւ պետական արգելանոցները եւ արգելավայրերը, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները եւ պատմամշակութային նշանակության հողերը` բացառությամբ վարձակալության եւ ծառայողական օգտագործման տրված հողերի.
բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները` հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած երկու տարվա ընթացքում.
գ) հողի այն սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր` այդ ժամկետի ընթացքում.
դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ եւ այլն).
ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) եւ դպրոցներին կից ուսումնաարտադրական եւ փորձարարական հողամասերը.

զ) նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում) դրանց տարածքը 0,1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում.
է) պետական անտառային ֆոնդի հողերը` բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի.
ը) փոստային կապի ազգային օպերատորը.
շարունակելի

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս