Համաներում կլինի՞. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դտապարտյալները սպասում են, որ Անկախության տոնի` սեպտեմբերի 21-ի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը համաներում կհայտարարի։ 2013-ից համաներում չի իրականացվել։ Արդարադատության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ գործընթաց դեռ չկա, եթե կա, ապա խիստ գաղտնի է։ Սակայն մասնագիտական գնահատմամբ՝ համաներում հայտարարելուց առնվազն 1,5 ամիս առաջ պետք է սկսեն զբաղվել դրանով, հստակեցնեն հոդվածները, տվյալներ պահանջեն ՔԿՀ-ներից, ճշտեն դատապատյալների թիվը եւ այլն։

Ի դեպ, մեզ ասացին, որ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց անմիջապես հետո կային քննարկումներ ու մտադրություններ, սակայն հետագայում առկախվել են»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս