Հարց քաղաքացիներից` ովքե՞ր կարող են ամբողջովին ազատվել հարկ վճարելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ կան ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք իրավունք ունեն հողի հարկ չվճարելու: Խնդրում եմ ասեք, ո՞ր կատեգորայի անձինք են ամբողջովին ազատվում հողի հարկ վճարելու պարտավորությունից:

Լեւոն Ամիրգուլյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը այստեղ) Հայտնում ենք, որ հողի հարկից ազատվում են`
ը1) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա.

թ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն կետում նշված շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը.

ժ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, հողի հարկի գումարները ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները վճարում են եռամսյակը մեկ անգամ մինչեւ հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս