Հարց քաղաքացիներից` ուսումնական հաստատությունում որպես ուսուցիչ աշխատելու համար ինչ է անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ուսումնական հաստատությունում որպես ուսուցիչ աշխատելու համար, ինչ է անհրաժեշտ։ Ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ:

Իրինա Հարությունյան (33 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»։ Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2012թ. Հայաստանի դպրոցներում աշխատում էր մինչեւ 25 տարեկան 2088 ուսուցիչ, ապա 2016թ. տվյալներով՝ այդ ուսուցիչները թիվն ընդամենը 1501 է։ Զուգահեռաբար աճել է 65-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչների թիվը։ Եթե 2012 թվականին 65-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչների թիվը 1002 է եղել, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 1636։

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս