ԵԿՄ-ում նոր կրքեր են հասունանում. ինչ է կատարվում Մանվել Գրիգորյանի ձերբակալումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկրապահ կամավորական միության» ներսում կրքերը չեն հանդարտվում: «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը, ով Մանվել Գրիգորյանի ձերբակալումից հետո փորձեր է անում ԵԿՄ նախագահ դառնալու, շարունակում է տարբեր հանդիպումներ ունենալ:

Սակայն ինչպես հայտնի է, ԵԿՄ նախագահի թեկնածու կարող են առաջարկել կամ առաջադրվել միայն պատվիրակները, իսկ Խուդավերդյանը պատվիրակ չէ: Եվ որպեսզի կրքերը հանդարտվեն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` որոշում է կայացվել նրան եւս պատվիրակ տալ, որը հնարավորություն կտա առաջադրվել նախագահի պաշտոնում եւ մրցակցել Արամ Սարգսյանի հետ:

Հավելենք, որ ԵԿՄ նախագահի ընտրությունները կկայանան հոկտեմբերի սկզբին:




Լրահոս