Սեպտեմբերի 10-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ,,Երևանի հանրություն՛՛ կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը (N 1, քաղաքապետի թեկնածու), Արամ Գրիգորյանը (N 2) և Արմեն Հովհաննիսյանը (N 3):
ԹԵՄԱ՝ ,,Երևանի հանրություն՛՛ կուսակցությունների դաշինքի ծրագրային հիմնադրույթների և մեկնարկող քարոզարշավի մասին:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ ՍմբատԳոգյանի մամուլի ասուլիսը՝ «ԲՈԿ մասնագիտական խորհուրդների դադարեցման պատճառներն ու հետագա գործընթացները» թեմայով:
***
Նախարարը կայցելի Պոլիտեխնիկ և ՃՇՀԱՀ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կայցելի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, իսկժամը 13.00-ին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Նախատեսվում է այցելություններ երկու բուհում գործող լաբորատորիաներև արվեստանոցներ, ինչպես նաև հանդիպում պրոֆեսորադասախոսական անձնակազմերի և ուսանողների հետ:
Այցի մեկնարկը՝ Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքից /Ռոբոտատեխնիկայի լաբորատորիա/
***
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
ԹԵՄԱ՝ Փաշինյան-Պուտին հանդիպում. այս հանդիպումից Հայաստանի ակնկալիքներն ու արդյունքները. սեպտեմբերի 14-ին նախատեսված է Փաշինյան-Մակրոն հանդիպումը. երկու երկրների ղեկավարների հետ Հայաստանի վարչապետի հանդիպման կարեւորությունը:
***
Սեպտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կխոսի Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների և քաղաքական ուժերի հնարավորությունների մասին:
***
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11.00-ին (խնդրում ենք ներկայանալ ժամը 10.40-
ից սկսած) ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից) նախատեսվում է ՊԵԿ
նախագահ Դավիթ Անանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: