Հայաստանում ուղեւորափոխադրումները գնալով նվազում են: Ըստ մասնագետների` դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա 7 ամիսներին ՀՀ-ում ուղեւորափոխադրումները 5.5 տոկոսով նվազել են: Այս տարվա 7 ամիսներին նվազել են նաեւ ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 8 տոկոսով:
Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա: