Հարց քաղաքացիներից` ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն ի՞նչ ժամկետում է տրամադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Խնդրում եմ ասեք` ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն ի՞նչ ժամկետում է տրամադրվում: Եթե դիմում ներկանացնեմ, քանի օր հետո կարող եմ վերցնել տեղեկանքը:

Լիդա Հունանյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո 7-րդ աշխատանքային օրը:ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիներին վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը:

Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում ըստ օրերի`
– երկու աշխատանքային օրվա ընթացքում` 12 000 ՀՀ դրամ
-երրորդ աշխատանքային օրը` 8 000 ՀՀ դրամ
– հինգերորդ աշխատանքային օրը` 5 000 ՀՀ դրամ

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանքը ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից եւ կնքվում գործակալության եռալեզու կնիքով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս