Չէի ցանկանում վնասվածք հասցնել Սալահին. Ռամոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսն Ազգերի լիգայի շրջանակում Անգլիայի ընտրանու հետ առաջիկա հանդիպումից առաջ հայտարարել է՝ չի անհանգստանում, որ անգլիացի երկրպագուները կարող են իր դեմ բողոքի ակցիաներ իրականացնել:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպման ժամանակ Ռամոսն ուսի վնասվածք է հասցրել անգլիական թիմի առաջատար Մոհամեդ Սալահին.

«Ինձ ընդհանրապես չեն անհանգստացնում երկրպագուների հնարավոր ակցիաները:Ես ոչ մի դեպքում չէի ցանկանում վնասվածք հասցնել գործընկերոջս, իմ խիղճը մաքուր է: Երկրպագուների արձագանքն իրողության վրա որևէ ձև չի ազդի: Գիտեմ, որ Անգլիայում երկրպագուներն արդար են ֆուտբոլիստների նկատմամբ»,- Ռամոսի խոսքը մեջբերված է «Goal»-ից:




Լրահոս