Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում Շանթ Հարությունյանը ասուլիս տվեց և խոսեց համաներման անհրաժեշտության մասին: Նրա խոսքով, եթե հեղափոխությունը իրական է, առավել եւս սիրո եւ համերաշխության, ապա անմիջապես պետք է հայտարարվի համաներում։
« Ես լինեի հեղափոխությունը իրականացրած ոչ կսպասեի մայիսի 28-ին, որ ինքն ուներ այդ հնարավորությունը 20 օր հետո ամնիստիա անելու, ոչ կսպասեի սեպտեմբերի 21-ին: Ես մարդասիրական ակտ եմ կատարում նախեւառաջ ամենահալածյալ, ազատությունից զրկված մարդկանց համար։ Սա ոչ ռեսուրս է պահանջում, ոչ աշխատաեղ ոչ մի բան»,-նշեց նա, հավելելով, որ ինքը միայն իր անունից չի հանդես գալիս, այլ բազմաթիվ կալանավորվածների անունից, որոնք նույնպես մեր հայրենակիցներն են։
«Էս էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դա սազական չի մարդուն, տղամարդուն ու առավել եւս պետության ղեկավարին։ Սա իրեն որպես դիտողություն։ Հիմա էն իրավիճակն է, որ մեկս մեկիս սխալը պետք է նկատողության տեսքով, դիտողության տեսքով անենք, ոչ թե չարությամբ, ատելությամբ ու հայհոյանքով։ Իշխանություն ընդդիմություն հարաբերությունը այսպես է լինում»,-հավեեց նա: