ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ընդդիմադիր ենք. Փաշինյանի մոտեցումը սխալ է. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ սևերի և սպիտակների բաժանման հետ և  որ երևանցին պետք է միայն մեկ ուժի  ձայն տա: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե երևանցին պետք է ազատ ընտրի, քանի որ քսան տարվա մեջ առաջին անգամ ազատ ընտրություններ կլինեն: Հովհաննիսյանը նշեց, թե դեմ է Նիկոլ Փաշինյանի և իր թիմի մարտավարությանը, ովքեր կարծում են, թե այլ մրցակից չունեն:

«Չենք ուզենա, որ պատմությունը կրկնվի: Շատ ափսոս, որ ժողովրդավարությունը դառնա մեկ կուսակցության իշխանություն:

Մենք ուզեցինք համատեղ մոտեցում, բայց չստացվեց: Հրապարակավ բարևում ենք Նիկոլ Փաշինյանին, բայց վերջին ամիսներին բովանդակային քննարկում չի եղել»,- նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս