Սեպտեմբերի 5-ին համացանցում՝ ավելի կոնկրետ յութուբի մի անանուն էջում տարածվել է ձայնագրություն, որտեղ
ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միմյանց հետ զրուցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին:
ArmLur.am-ը վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանից փորձեց ճշտել, թե ինչպես կմեկնաբանի կատարվածը Նիկոլ Փաշինյանը: «Քիչ հետո մենք կխոսենք այդ մասին»,- ասաց Եղոյանը: