Խայտառակ ձայնագրություն. գաղտնալսվե՞լ է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին համացանցում՝ ավելի կոնկրետ յութուբի մի անանուն էջում տարածվել է սկանդալային ձայնագրություն: ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միմյանց հետ զրուցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին:

Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի խայտառակություն հայրենի իրավապահ համակարգի համար: Եթե նման բարձրաստիճան պաշտոնյաներն են այդպիսի խոցելի, դժվար է ասել, թե ինչքան անպաշտպան են շարքային քաղաքացիները:

Եթե հաստատվի, որ ձայնագրությունում իսկապես նշված պաշտոնյաներն են խոսում, ապա այս հրապարակումից հետո մեկ քայլ է մնում. ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը պետք է անհապաղ հրաժարական տան:

Հ.Գ. ArmLur.am-ի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում համացանցում տարածված գաղտանլսման համար:




Լրահոս