![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/araqel-movsisyan.jpg)
Ինչպես հայտնի է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել: «Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- հրահանգել էր Փաշինյանը:
ArmLur.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց` մտավախություն չունի, որ իրեն էլ կպառկեցնեն գետնին, նա նշեց. «Ես ձեզ մեկնաբանություն չունեմ տալու, ես էլ օլիգարխ չեմ: Ցտեսություն»