Armenian text to speach

ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելը ոչ թե անձերի դեմ է, այլ պետության. Ֆելիքս Ցոլակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնազերծված հեռախոսազրույցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Ցոլակյանի գնահատմամբ՝ կատարվածը ոչ թե անձի դեմ էր, այլ պետության:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ սա հարված էր հենց ազգային անվտանգությա՞նը, Ցոլակյանը պատասխանել է, որ դա անողը կարող էր անել նաեւ ուրիշ խոսակցություն, մեկ ուրիշ բան, որը, օրինակ պետական գաղտնիք էր։ «Դա շատ ավելի հեռուն գնացող վտանգներ է իր մեջ պարունակում, քան այսօրվա խոսակցությունը, որը եղել է եւ որը ես այսօր չեմ համարում արտառող երեւույթ»,- նկատել է Ցոլակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս