2018 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Լևոն Կիլիկեցի սրահում (հասցե՝ Ամիրյան փող., 1 շենք) տեղի կունենա «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի մամլո ասուլիսը: Ընկերության տնօրենը կանդրադառնա վերջին շրջանում մամուլում, սոցիալական հարթակներում բուռն քննարկման առարկա հանդիսացող թեմաներին և կպատասխանի ձեր հարցրերին։
***
Սեպտեմբերի 14-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս`«Հայկական ԱԷԿ՝ էներգաարդյունավետության և էլեկտրաանվտանգության միջև» թեմայով:
Ինչպե՞ս բալանս գտնել բարձր շահութաբերության և ոչ պակաս բարձր անվտանգության միջև: Քանի՞ մասնագետ իրականում պետք է աշխատի ատոմակայանում: Այս և այլ հարցերին կպատասխանի Հայաստանում էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարաջանյանը:
***
Սեպտեմբերի 14–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
ԹԵՄԱ՝ վերջին օրերին գնդակոծվել են ՀՀ սահմանամերձ գյուղերը. ԼՂՀ հարցով Իլհամ Ալիևի հայտարարությունն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: