
Նախօրեին Ազգային ժողովը ընտրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մինչ ԱԺ-ում ելույթ ունենալը Երվանդ Խունդկարյանին դատական համակարգում խորհուրդներ են տվել: Խորհուրդներից մեկն էլ եղել է այն, որ եթե պատգամավորները հարցեր ուղղեն ՀՀ Վճռաբեկ դատարանում քննվող գործերի մասին, ապա չմեկնաբանի, կոնկրետ բան չասի:
Խոսքը, մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքին է վերաբերում: Խունդկարյանին հուշել են, որ եթե նրան հարց ուղղվի, եւ նա անդրադառնա այդ գործին, ապա դա կլինի իր վախճանը: Ըստ էության, Երվանդ Խունդկարյանը կարողացավ հաջող անցնել այս փուլը՝ հմտորեն շրջանցելով այդ թեման: