Ինչ իրավիճակ է այժմ Սահմանադրական դատարանում. ներքին քննարկումներ ընտրությունից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունը կմեկնարկի քիչ անց՝ 15.30-ին: Իսկ ինչ է կատարվում հիմա երկրի գերագույն դատարանի շենքում:
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, այս պահին ՀՀ Սահմանադրական դատարանում ընդմիջում է ու կուլիսային քննարկումներ: ՀՀ քաղաքական ղեկավարությունը «շունչները» պահած սպասում են, թե ինչ է լինելու ու արդյոք ՍԴ 9 անդամները կմասնկացեն ընտրություններին, թե կլինեն դատավորներ, ովքեր վերջին պահին չեն ներկայան նիստին եւ արհեստական քվորումի խնդիր կառաջացնեն:
Ինչպես գրել էինք ,  ՍԴ նախագահի իշխանության համար ցանկալի թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Ու իշխանական շրջանակներում չեն բացառում, որ հնարավոր է՝ վերջին պահին ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը չմասնակցեն նիստին, կամ որոշեն ինքնառաջադրվել, որի հետեւանքով կարող է իրավիճակ փոխվել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին իրավիճակը լարված է ու սպասողական: Իշխանությունների համար նաեւ անհասկանալի է մնում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի պահվածքը, քանի որ կարծես, թե իշխանությունների հետ նրա փոխհարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Նույնիսկ անակնկալ կարող է լինել նաեւ այն, թե ինչ ընտրություն կկատարի Գրիգորյանը. Կհակառակվի? Իրեն ՍԴ դատավոր դարձրած թիմի ,,պահանջներին,,:
Armlur.am-ը փորձել է զրուցել նաեւ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի հետ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է այժմ ՍԴ-ում այս պահին: Մեր զրուցակիցն ասաց, որ որեւէ լարվածություն չկա, պետք է սպասել, մեկնարկի նիստը, որի ժամանակ պարզ կդառնա, թե ինչ ընտրություն է սպասվում: «Որեւէ բան պետք չէ այս պահին բացառել կամ չբացառել, 9-ից 9 անդամն էլ կարող են առաջադրվել, ընթացքում կհասկանան ինչ կարող է լինել»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս