
Կառավարության առաջիկա նիստի օրակարգը դեռ հայտնի չէ: Կառավարության նախորդ նիստից անցել է մեկ շաբաթ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնական կայքում այդպես էլ չեն տեղադրել կայանալիք նիստի օրակարգի նախագծերը: Ավելին, կառավարության՝ այսօր նախատեսված նիստը եւս չի կայանալու:
Պատճառը «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն են: Ու, ընդհանրապես, այս օրերին հայաստանյան գրեթե բոլոր պետական գերատեսչություններում մի տեսակ անգործության մթնոլորտ է. բոլորը զբաղված են զորավարժությունների հետ կապված հարցերով` աչքաթող անելով հիմնական պարտականությունները: