Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Վարդանյան դիմակայության հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամները ՀՀ պետական բյուջեի հաշվին ահռելի բեռ են անգամ, երբ նոր կառավարությունը որոշել է դրանք լուծարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոնկրետ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 33 մլն 292 հազար 100 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված գումարը ներառում է աշխատավարձ եւ այլ վճարումներ, այդ թվում` օգոստոս ամսվա աշխատավարձը, աշխատանքից ազատման վերջնահաշվարկը, նպաստը: Հիշեցնենք, որ այս հիմնադրամը ստեղծելու նպատակով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը օպտիմալացրեց մի շարք հիմնարկներ` արդյունքում գործազուրկ թողնելով տասնյակ մարդկանց:

Միաժամանակ, սակայն, նրա ստեղծած այս կառույցը էական ոչինչ չէր անում, բայց եւ այնտեղ աշխատողները մի քանի միլիոն դրամի աշխատավարձ էին ստանում: էլ չասած այդ հիմնադրամի կարիքների համար հսկայական գնումների մասին, երբ բյուջեի հաշվին տասնյակ հազարավոր դրամների հասնող սուրճ էին ձեռք բերում: Ի դեպ, հիմնադրամի գործադիր տնօրենն էլ, հիշեցնենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է:

««Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու մասին օրերս հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվա այցի ժամանակ տեղի հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: Ըստ Փաշինյանի` այդ հիմնադրամն իր գործունեության երկու տարվա ընթացքում չկատարեց իր առաջ դրված խնդիրները: 

Սյունէ Համբարձումյան




Լրահոս