«Աշտարակ կաթ»-ը ՀԷՑ-ին էլ է պարտք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերության պարտատերերի ցանկում հայտնվել է եւս մեկը: Խոսքը «Հայաստան էլեկտրական ցաներ» ՓԲԸ-ի մասին է: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը ՀԷՑ-ին պարտք է մոտ 20.5 մլն դրամ:

Տեղեկացնենք, որ ընկերությունը դեռեւս 2016 թվականին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 19-ի վճռով սնանկ էր ճանաչվել: Ընկերությունը հսկայական պարտքեր ունի կուտակած բազմաթիվ ընկերություններին, այդ թվում նաեւ առեւտրային բանկերին եւ ապահովագրական ընկերություններին:




Լրահոս