Յուրի Խաչատուրովի գործը գնաց Վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի գործը կգնա ՀՀ վճռաբեկ դատարան: Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրվել նաեւ այդ օրերին ԶՈՒ Երեւանի կայազորի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ու թեեւ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու վերաբերյալ, դատարանը ազատ էր արձակել գրավի դիմաց:

Վերջինիս պաշտպանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, որ խափանման միջոց կալանքը չլինի, սակայն ՀՀ վերաքննիչը մերժել էր պաշտպանի բողոքը: Եվ ահա երեկ մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները` ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումները` որոշում են կայացրել մինչեւ վերջ գնալու եւ դիմելու ՀՀ Վճռաբեկ դատարան:




Լրահոս