Հրդեհ Ղազարավան գյուղից Բյուրականի անտառ ընկած հատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի անտառածածկ տարածքի մոտակայքում։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Բյուրականի անտառտնտեսության հրշեջ խումբը (5 փրկարար):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին, մարվել՝ 18:49-ին: Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ: Մինչ ժամը 07:00-ն մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն. ծխացող օջախներ չկան:




Լրահոս