«Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, բարձրահարկ շենքի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի սննդի կետի ծխատար խողովակներից դուրս եկող ծուխը և կրակը տարածվել են շենքի տանիքի հատված: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել է տանիքածածկը (իզոգամ)՝ 2 քմ:




Լրահոս