ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը մղվել է հետին պլան. թեկնածուներն այլ բաներով են զբաղված. Արարատ Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի թեկնածու Արարատ Զոււրաբյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հետին պլան է մղվել երևանը և նրա խնդիրները: Նա նշեց, թե ցավ է ապրում, որ օրինակ քաղաքապետի թեկնածուների միջև բանավեճեր չեն լինում:

Զուրաբյանը երկրորդական է համարում, թե վերջին օրերին ստեղծված լարվածությունը ով է սկսել առաջինը կամ ով շարունակել: Նրա խոսքով՝ շատ ավելի կարևոր է, որ հանրությունը հասկանա, թե ինչ խնդիրներ են պատրաստվում լուծել թեկնածուները: 

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս